«Չորս խոշոր ներկրողների դեղատնային ուսումնասիրությունների արդյունքում մայիս- հոկտեմբեր հատվածի համեմատությունները ցույց են տալիս, որ վաճառքի և ծավալների ներկրման տեսանկյունից 50 ամենատարածված դեղերի 60 տոկոսը չի թանկացել, դեղերի 34 տոկոսի գները 30 տոկոսով նվազել են, իսկ մնացած դեպքերում դեղերի գները (սեզոնային բնույթի) բարձրացել են մինչև 3 տոկոս»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: